«Շիրակ»-ը երկու նոր ֆուտբոլիստ ունի
08/07/2019 15:08

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր ձեռքբերումներ կատարեց ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Գյումրին ներկայացնող թիմի կազմն են համալրել կիսապաշտպան Էդգար Մալաքյանը և սերբ պաշտպան Բոգդան Միլիչիչը: Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկամյա պայմանագրեր:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2018/19 մրցաշրջանում Գյումրու «Շիրակ»-ը մրցաշարային աղյուսակում զբաղեցրեց միայն 7-րդ հորիզոնականը: