Հրաչյա Թամրազյան․ Բառարմատներ
09/07/2019 22:08
Նմանատիպ
Բառարմատները – առավել հզոր,
Քան մեր պատմության անցքերը ահեղ,
Քան մեր կեցության խորքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել-
Որ կառչել են խոր բառարմատներից,
Որոնց մեջ այնքան ուժ է խտացած–
Նման են պայթող այն արևներին,
Որ տիեզերքի քուրմերը դարձած`
Աշխարհներ էին խոսքից արարում,
Խենթանում էին, որ երկներ երկիր…
Բայց պատմությունը մնաց անարյունԵ
վ ապարդյուն են և՛ երկունք, և՛ գիր-
Քանզի ծախու են մտքերը խզվող,
Որ չեն կարեցել ոչինչ պահպանել
Բանականության խռովքից հզորՔ
անզի աշխարհի սկիզբը Բանն էր,
Որ սերմանում էր բառարմատներով
Մի անապական ու անկոխ աշխարհՈր
մենք, կորստի իսկույն մատնելով,
Մեր ակունքներում հավետ մոռացանք:
Օˉ, հիշողության կորուսյալ դրախտ,
Օˉ, դեռ չպղծված, նախնական բառեր,
Օˉ, մեր պատմության, մեզանից խլված,
Օˉ, մեր գոյության քրմեր արնահեղ: