Վրաստանը արտաքին ներդրողների համար կորցրել է գրավչությունը
11/06/2013 16:52
Նմանատիպ
2013-ի առաջին եռամսյակում Վրաստանում արտասահմանյան ներդրումները կազմել են 226 մլն , որը 40 մլն ԱՄՆ դոլարով քիչ է 2012-ի նույն ժամանակաշրջանի համեմատ: Նախորդ տարի առաին եռամսյակում օտարերկրյա ներումների թիվը կազմել էր 269 մլն:
Վրաստանի Ազգային վիճակագրական վարչության տվյալներով՝ 2012-ի 2-րդ եռամսյակում 219, 3-րդում՝ 195, իսկ 4-րդում՝ 181 մլն դոլար է մտել Վրաստան:
2013-ի առաջին եռամսյակում Վրաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդրողներն են Ճապոնիան (46,3 մլն), Ադրբեջանը (38,4 մլն) և Նիդեռլանդները (34,9 մլն): Արտասահմանցիները Վրաստանում ներդրումներ են կատարում հիմնականում ֆինանսական, էներգետիկ և լեռնաարդյունահանման ոլորտներում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում