Օպերային թատրոնը չստացվեց քանդել, հիմա մեկ ուրիշին են բերել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրո՞նը քանդի. «Ա1+»
10/07/2019 20:30
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: «Օպերային թատրոնը չստացվեց քանդել, հեռացրեցին մշակույթի մի պաշտոնակատարի, հիմա մեկ ուրիշին են բերել, որ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրո՞նը քանդի: Մի թատրոն, որը 80 տարուց ավել ներկայացնում է հայ ազգի արվեստը ռուսերեն լեզվով», վրդովվում է Ստանիսլավսկու անվան ռուսական ակադեմիական թատրոնի դերասան Վյաչեսլավ Շամիրյանը։
Ի պաշտպանություն թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Յուրի Իգիթխանյանի, որը մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանի հրամանով այսօր ազատվել է աշխատանքից՝ դերասանը կոլեկտիվի անունից հայտարարություն արեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում