10 տարվա ընդմիջումից հետո Սոֆի Լորենը վերադառնում է կինո
10/07/2019 21:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Իտալացի դերասանուհի 85-ամյա Սոֆի Լորենը համաձայնվել է 10 տարվա ընդմիջումից հետո նկարահանվել «Ամբողջ կյանքն առջևում է» ֆիլմում։
Լուսանկարում Լորենը անսովոր կերպարով է՝ հաշմանդամի սայլակով, առանց վառ դիմահարդարման և փարթամ մազերի։ Լուսանկարներն արված են իտալական Բարի քաղաքում։ Դերասանուհին ողջ ամռան ընթացքումնկարահանվելու է։
vm.ru կայքի հաղորդմամբ, «Ամբողջ կյանքն առջևում է» ֆիլմը հիմնված է ֆրանսիացի գրող Ռոման Գարիի համանուն վեպի վրա։ Այն պատմում է արաբ տղայի մասին, որն ապրում է մանկատանը։ Ֆիլմից այլ մանրամասները չեն հաղորդվում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում