Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանին
Նմանատիպ
Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի Պետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Էլիավ Բելոցերկովսկին (նստավայրը՝ ք. Երուսաղեմ):
Հանդիպմանը ներկա էր նաև Իսրայելում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը:
Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր բարեմաղթանքները բերեց դեսպանին:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց երկու ժողովուրդների պատմական առնչակցություններին ու ընդհանրություններին և ներկայում երկու երկրների միջև առկա հարաբերություններին: Խոսվեց նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարքության կարևոր առաքելության և Իսրայելում հայ համայնքի կյանքի, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների մասին:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Բելոցերկովսկին վստահեցրեց, որ իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր բոլոր ջանքերը կգործադրի երկկողմ կապերի ամրապնդման և խորացման համար: Վերջինս ընդգծեց նաև, որ տպավորված է Հայաստանի պատմությամբ, հայ ժողովրդով և նրա հարուստ մշակութային ժառանգությամբ:
Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Հայրապետն արդյունավոր առաքելություն մաղթեց դեսպանին:
Աղբյուր՝ Ter-hambardzum.net
Հետևեք մեզ նաև Telegram-ում