Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 11-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրյամովի հետ:

Հանդիպմանը, որին ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում