Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վճռաբեկ բողոքներ են ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ
12/07/2019 18:35

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը երեկ վճռաբեկ բողոքներ է ներկայացրել նախագահի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում են փաստաբանական խմբից։
Վճռաբեկ դատարան դիմելու վերջնաժամկետը լրացել է երեկ։ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման դեմ պաշտպանները ներկայացրել են երկու բողոք։
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին դատարանը՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, բավարարել է դատախազի, տուժողի և վերջինիս ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի վերաքննիչ բողոքները։
Դատարանի որոշմամբ վերացվել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված Արցախի նախկին ու ներկա նախագահների անձնական երաշխավորությունը և որոշվել է որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում