ԵՄ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Իրանի շուրջը ռազմական էսկալացիայի ռիսկի նվազեցման ուղիները
12/07/2019 19:50

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, Aysor.am: Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարները հուլիսի 15-ին կայանալիք լիագումար նիստում կքննարկեն Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։
«Արտաքին գործերի նախարարները կքննարկեն Իրանի հարցը: Ինչպես սպասվում է, նրանք կկենտրոնան տարածաշրջանում և Պարսից ծոցի տարածաշրջանի շուրջը լարված իրադրության վրա և կքննարկեն ռազմական էսկալացիայի հնարավորությունը նվազեցնելու հարցը», – լրագրողներին ասել է ԵՄ դիվանագետներից մեկը։
Ըստ դիվանագետի՝ ԱԳՆ ղեկավարները կողմերին առավելագույն զսպվածության կոչ կանեն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում