ԲՀԿ-ն լուռ էր

Չնայած Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ականների սուր քննադատությանը, ԲՀԿ խմբակցությունը երեկ ողջ կազմով ներկա էր Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությանը ու ծափողջյուններով ողջունեց Մարգարյանի երդումը որպես քաղաքապետ։

Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «ԲՀԿ ավագանու ներկայացուցիչները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին։ ԲՀԿ-ական ավագանի Թամար Պողոսյանը «Ժամանակի» հարցին, թե հնարավո՞ր է կուսակցությունում արգելել են խոսել, հայտարարեց. «Ոչ, չկա այդպիսի բան»»,- մեջբերում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Հետևեք մեզ նաև Telegram-ում