Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 2-ին
17/07/2019 13:47

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի 2019/20 մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 2-ին:
«Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մրցաշարի մեկնարկային տուրում միմյանց հետ կմրցեն հետևյալ զույգերը` «Արարատ»-«Երևան», «Շիրակ»-«Բանանց», «Փյունիկ»-«Լոռի», «Ալաշկերտ»-«Արարատ-Արմենիա» և «Գանձասար-Կապան»-«Նոա»:
Իսկ Հայաստանի գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերին:
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում այս տարի կմրցեն 10 թիմ: Գործող չեմպիոնը «Արարատ-Արմենիան» է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում