Արագածոտնի մարզպետն առանց տեղակալի է

«Հրապարակը» գրում է, թե երեկ աշխատանքից ազատվելու դիմում է գրել Արագածոտնի փոխմարզպետ Արամ Արսենյանը: Մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել էր Արագածոտնի ԲՀԿ-ական փոխմարզպետ Մանաֆաս Առաքելյանը՝ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանի հայրը, եւ այդ պաշտոնն առայսօր թափուր է մնացել:

Փաստորեն, Արագածոտնի մարզպետը մնաց առանց տեղակալների, ու եթե մեկ տարի թափուր է մեկ տեղակալի տեղը, ապա մարզի կառավարման համակարգում ոչինչ չի փոխվի, եթե թափուր մնա նաեւ մյուս տեղակալի աթոռը: Գուցե էլի բան չփոխվի, եթե թափուր մնա անգամ մարզպետի աթոռը: Կամ էլ անգամ եթե ինչ-որ բան փոխվի, ապա կփոխվի դեպի լավը, ժողովրդի օգտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում