Վարչապետն օֆշորային սկանդալը «ջրելու» յուրահատուկ մեթոդ է գտել

«Հրապարակի» տեղեկություններով, վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատը նրա անվան հետ կապված օֆշորային կազմակերպության պատմությունը որոշել է «ջրել» նմանօրինակ կազմակերպություններ գրանցելու եղանակով:

«Երեկ մենք տեղեկացանք, որ այդպիսի կազմակերպություններ են գրանցում Լեւոն Զուրաբյանի, Նաիրա Զոհրաբյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլ անձանց անուններով: Այսկերպ ուզում են ապացուցել, որ ցանկացած մարդ ցանկացած մարդու անունով օֆշորային գոտում կարող է կազմակերպություն գրանցել՝ առանց նրա համաձայնության, անգամ առանց նրա անձնագիրն ունենալու: Ընդամենը 40-50 եվրո պետտուրք է պետք վճարել եւ ինտերնետով անձի կոորդինատները մուտքագրել»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում