Ֆրանսիայի ազգային տոնի համերգին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»
19/07/2019 18:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Միշել Լեգրանից ու Շառլ Ազնավուրից հետո այս անգամ արդեն Փարիզում հնչել է Արամ Խաչատրյան։
Հուլիսի 14-ին նշվող Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ այս տարի Մարսյան դաշտերում կազմակերպած տոնական համերգին հնչել է Արամ Խաչատրյանի Գայանե բալետի Սուսերով պարը, որը կատարել է Ֆրանսիայի ազգային նվագախումբը։
Նվագախմբի դիրիժորն էր Ալան Ալթինօղլուն, ով ծնվել է Փարիզում՝ Ստամբուլից գաղթած հայ ընտանիքում։
Ալենը երաժշտություն է սովորել Փարիզի Ազգային կոնսերվատորիայում։ Ալթինօղլուն հաճախ հանդես է գալիս այնպիսի հայտնի նվագախմբեր, ինչպիսիք են Բեռլինի, Վիեննայի Չիկագոյի, Բոստոնի, Լոնդոնի ֆիլհարմոնիկներն են։
Հետևեք մեզ նաև Telegram-ում