Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը փոխքաղաքապետ դառնալու առաջարկ չի ստացել

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանի անունը շրջանառվում էր փոխքաղաքապետերի հնարավոր թեկնածուների շարքում: Ավելին’ասվում էր, որ նրան փոխքաղաքապետ դարձնել է ցանկանում ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Քաղաքապետարանում Տարոն Մարգարյանի երդմնակալության ժամանակ «Ժամանակ»-ի թղթակիցը Օհանյանից հետաքրքրվել է, թե ինքը Լոնդոնում կամ Գլենդելում սովորե՞լ է, որ ուզում է փոխքաղաքապետ դառնալ: Դ. Օհանյանը պատասխանել է, որ սովորել է Երևանում, իսկ փոխքաղաքապետ դառնալու առաջարկ չի եղել:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, ում որդին ՀՀԿ-ական ավագանի է, հայտարարել էր, թե իր տղան Գլենդելում ու Լոնդոնում սովորել է ոչ թե ավագանի աշխատելու համար, այլ գոնե փոխքաղաքապետ աշխատելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում