Ինչո՞ւ պետք չէ Որդան կարմիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Առաջիկայում չի նախատեսվում «Որդան կարմիր» մշակութային տարրի վերաբերյալ հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում գրանցման նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ի պատասխան Panorama.am-ի հարցմանը, թե աարդյո՞ք Հայաստանը ծրագրում է «Որդան կարմիր» ներկի վերաբերյալ հայտ ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ։
Հայտնում են նաև, որ «ՀՀ կառավարության 2011 թ. հունվարի 20-ի N 36-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» 2019 թ. փետրվարի 21-ի N 130 ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը համալրվել է «Որդան կարմիր. հայկական որդանին առնչվող ավանդական գիտելիքներ, հմտություններ և փորձառություն» տարրով։
Ինչ վերաբերում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հայտերի ներկայացմանը, նախարարությունից հայտնում են, որ առաջնայնությունը տրվում է երկրի նախնական ցանկում ընդգրկված հուշարձաններին, և այս համատեքստում աշխատանքներ են իրականացվում այդ ցանկում ընդգրկված հուշարձանների հնարավոր ներառման ուղղությամբ։
Այստեղ կա երկրորդ ու ամենակարևոր խնդիրը, քան ՅՈՒՆԵՍԿՕ-ին Որդան կարմիրը ներկայացնելն է։ Բանն այն է, որ արգելոցը հնարավոր չէ արգելոց անվանել՝ այն առանձնացված չէ, հոտերը անցնում են՝ տրորելով միակ բույսը, որի հետ ապրում է Որդան կարմիրը։ Ցանկացածը կարող է մուտք գործել տարածք։ Ու եթե ակնածանքն ու ինքնատիրապետումը չլինի, կարելի է անգամ բոլոր որդաններին հավաքել և՝ ոչինչ։ Իսկ որ սա արգելոց է ԵՂԵԼ ու պահպանվել է իրոք՝ խորհրդային տարիների կիսաքանդ կառույցներն ու ցուցանակներն են հուշում ընդամենը։
Որդան կարմիր կամ Արարատյան որդան կարմիրը Margarodidae ընտանիքին պատկանող միջատ, որից հնում հայերը պատրաստում էին նույնանուն ներկը։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։ Հայերը հավաքում էին այդ որդերը, եփում և ստանում մուգ ու պայծառ կարմիր գույնի ներկ, որ կոչվում էր որդան կարմիր կամ Հայկական ներկ։ Շատ երկար դարեր այդ ներկը եղել է Հայաստանի հպարտությունը։ Այն ունեցել է համաշխարհային համբավ։ Հաճախ հեռավոր երկրներում «Հայոց աշխարհի»-ի փոխարեն օգտագործում էին Որդան կարմիրի երկիր արտահայտությունը։ Որդան կարմիրի արտադրությունը եղել է Հայ թագավորների մենաշնորհը։ Շուրջ երկու հազար տարի Հայկական որդան կարմիրը եղել է աշխարհի ամենաթանկարժեք ու բարձրորակ ներկը։ Նրանով ներկում էին ոչ միայն խաների հանդերձները, այլև նկարազարդում էին թանկարժեք մագաղաթները։ Որդան կարմիրը օգտագործել է նաև որպես թանաք։ Հին և միջին դարերում Արևելքի և Եվրոպայի թագավորներն ու կաթողիկոսները ստորագրում էին միայն որդան կարմիր թանաքով։ Աշխարհում տարածված կարմիր թանաքով ստորագրությունը (բոլոր տեսակի փաստաթղթերի վրա) սկիզբ է առել Հայկական որդան կարմիր օգտագործումից։
Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. և մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործությունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում» (2014 թ.), «Քոչարի. ավանդական խմբապար»(2017 թ.) տարրերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում