Yerevan
17
+17°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը պարտվեցին եզրափակչում

Ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Միհրան Ջաբուրյանը պարտվեցին եզրափակչում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Times.am: Եվրոպայի գործող չեմպիոն ազատ ոճային ըմբիշ, 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը պարտվեց Վանաձորում ավարտված Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային 24-րդ մրցաշարի եզրափակչում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Հայ ըմբիշը 2:12 հաշվով զիջեց ռուս Աբասգաջի Մագմոեդովին:

57 կգ քաշային կարգում Միհրան Ջաբուրյանի մրցակիցը Ռուսաստնաը ներկայացնող Ազամատ Տուսկաևն էր, որին հայ ըմբիշը պարտվեց 0:10 հաշվով: Նշենք, որ Միհրանը մրցաշարին մասնակցում էր ոտքի վնասվածքով։

Հայաստանի ներկայացուցիչներից մրցաշարի բրոնզե մեդալներ են նվաճել Գարիկ Բարսեղյանը (57 կգ), Գեղամ Գալստյանը (70 կգ), Դավիթ Գևորգյանը (74 կգ), Գրիգոր Գրիգորյանը (79 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) և 125 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում