Սպիտակ տունը նախազգուշացնում է Թուրքիային

Սպիտակ տունն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Հատկապես խստորեն քննադատվել է Թուրքիայում խոսքի ազատության սահմանափակումները` կոչ անելով կառավարությանը բանակցելու ցուցարարների հետ` հաղթահարելու տարաձայնությունները:

«Մենք շարունակում ենք հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և մեր աջակցությունն ենք հայտնում խոսքի ազատության, հավաքների և խաղաղ ցույցերի կազմակերպաման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը»,- նշել է Սպիտակ տան խոսնակ Սեյթլին Հայդենը:

 «Մենք հավատացած ենք, որ Թուրքիայի երկարաժամկետ կայունությունն, անվտնագությունը և բարգավաճումն ապահովելու լավագույն գրավականը ազատ արտահայտվելու, հավաքներ անցկացնելու և միություններ ունենալու և անկախ մամուլ ունենալու մեջ է: Թուրքիան ԱՄՆ-ի մերձավոր բարեկամն ու դաշնակիցն է և մենք ակնակալում ենք, որ թուրքական իշխանությունները կապահովեն այս հիմնարար ազատությունները»,- Սպիտակ տան խոսնակի հայտարարությունն է մեջբերում « Hurriyetdailynews»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում