Տարիքիս հետ կապված խոսակցությունները շատ են, բայց ես դեռ մրցակցություն եմ ապահովում

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, Panorama.am: Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր, 57 կգ քաշային Միհրան Ջաբությանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց իր մասնակցությունը։
«Մրցաշարին շատ լավ էի նախապատրաստվել։ Այն շատ կարևոր է ինձ համար՝ միշտ մասնակցել եմ՝ 2 անգամ հաղթող եմ ճանաչվել, 6 անգամ բրոնզե մեդալ եմ նվաճել, իսկ այս անգամ չստավեց եզրափակիչ գոտեմրատս և դարձա արծաթե մեդալակի: Ծնկի վնասվածք ունեի»,- ասաց նա։
Խոսելով տարիքի մասին՝ հայ ըմբիշն ասաց, որ շատ են խոսակցությունները վերջինիս տարիքի հետ կապված, բայց դեռ կարողանում է մրցակցություն ապահովել․
«Ես կարողանում եմ գոտեմարտել և դիմկայել, անգամ օրենքների փոփոխությունները ինձ համար խոչընդոտ չեն՝ արդեն սովորել եմ»,– խոսքը եզրափակեց հայ ըմբիշը։
Հիշեցնենք, որ մրցաշարի եզրափակչում Միհրան Ջաբուրյանը 0:10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ազամատ Տուսկաևին և դարձավ արծաթե մեդալակիր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում