Բակո Սահակյանը կարեւորում է սեմինար-դասընթացների կազմակերպումը Ստեփանակերտում
12/06/2013 13:02
Նմանատիպ
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին հանդիպել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպվող երկրորդ սեմինար-դասընթացի մասնակիցների հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության Նախագահի Աշխատակազմի Տեղեկատվության Գլխավոր Վարչությունից:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման դասընթացների անցկացումը եւ ընդգծել, որ սեմինարները դրական ազդեցություն կունենան համայնքների ղեկավարների աշխատանքի եւ հետագա գործունեության կազմակերպման վրա’ նոր որակ հաղորդելով նրանց տեսական գիտելիքներին եւ դրանք գործնականում կիրառելու հմտություններին:
Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում