Խորեն Պալյան․ Լռեց
25/07/2019 21:00
Նմանատիպ
Ամպերը եկան ծածկեցին
երկինք, ու լուսինն աչքէս խլեցին:
Մնացի ծոցիս, գլուխս քարշ արած:
Եւ այնուհետև ամէն իրիկուն,
Մնում եմ լուսնի խաղաղ ծագերուն.
Նրա տխրամած դէմքը նայելիս,
Յիշում եմ թշուառ վիճակը ազգիս:
Ա՜խ, ցոլա՛, փայլէ՛, տխրադէմ լուսին,
գուցէ քո փայլից փայլ տաս և Հային:
Պատմէ շատերուն Վարդանի մահը,
կամ ի՜նչպէս կորաւ հայ ազգի գահը,
կամ ի՛նչ վեհ սիրով սիրում էր Վարդան
Մայրենի հողը, աշխարհն ՀԱՅԱՍՏԱՆ
Խօսք՝ Ռ.Պատկանեան
Երաժշտ. Մ.Եկմալեան
Կատարում՝ Խ․ Պալյան