Իսպանիայի ԱԳՆ-ն պատասխանել է Ադրբեջանի բողոքի նոտային
Նմանատիպ
Իսպանիայի Արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է օպերային երգչուհի Մոնսերրատ Կաբալեյի’ Արցախ այցի կապակցությամբ Ադրբեջանի կողմից ուղղված բողոքի նոտային: Պատասխանում նշվում է, որ նման այցերը անհատական նախաձեռնության արդյունք են և չեն փոխում այդ հարցի վերաբերյալ Իսպանիային պաշտոնական դիրքորոշումը:
Իսպանիան, որն ունի տարածքային ամբողջականության պահպանման խնդիր, բնականաբար նշում է, որ միջազգային իրավունքի սկզբունքներից կաևորվում է հատկապես տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքըև կողմ է արտահայտվում առկա կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ Իսպանիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Իսպանիայի ԱԳՆ- ին’ իսպանացի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալեի’ ԼՂՀ այցելության կապակցությամբ:
Ինչպես տեղեկացնում է «APA» լրատվական գործակալությունը, մայիս ամսին, երբ հայտարարվել էր Հայաստան և Արցախ երգչուհի շրջագայությունների մասին, նրա հետ կապվել էին դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները և զգուշացրել այցելության հնարավոր հետևանքների մասին: Սակայն երգչուհու մենեջերները իբրև թե հայտարարել էին, որ ծրագրված է միայն Երևան այցելությունը:
Սակայն այս տեղեկատվությունը հավաստի չէ, քանի որ հայկական լրատվամիջոցներում դեռևս վաղուց էր շրջանառվում հայտնի երգչուհու’ Արցախ կատարվելիք այցի մասին լուրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում