Հորդանանում բացվել է առաջին ստորջրյա ռազմական թանգարանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, Tert.am: Հորդանանի տարածքային ջրերում՝ Կարմիր Ծովում, բացվել է առաջին ստորջրյա ռազմական թանգարանը, գրում է Daily Mail-ը:
Ակնկալվում է, որ սուզորդների շրջանում ժողովրդականություն վայելող Աքաբա կուրորտային քաղաքի մոտ գտնվող այս թանգարանը մեծ թվով զբոսաշրջիկների կգրավի:
Թանգարանը գտնվում է 28 մետր խորության վրա: Այն 19 ռազմական սարքավորում է ներառում՝ տանկեր, ուղղաթիռ, շտապօգնության մեքենա, ռազմական կռունկ, զինամթերք և այլն:
Կարմիր ծովի հյուսիսային հատվածը հայտնի է իր կորալային խութերով: Թանգարանի ղեկավարության խոսքով՝ այն ստեղծելու նպատակներից մեկը ծովի էկոհամակարգի պահպանումն է: Թանգարանը թույլ կտա արհեստական խութեր ստեղծել և կնպաստի տարածքի բնական խութերի վերականգնմանը՝ այցելուներին այլընտրանքային վայրեր ուղղորդելով:
Նշենք, որ աշխարհի ստորջրյա ամենամեծ թեմատիկ պարկը նախատեսվում է բացել Բահրեյնում՝ այս տարվա օգոստոսին: Այնտեղ այցելուները կտեսնեն նաև «խորտաված» Boeing 747 ինքնաթիռը, որը ջրի հատակ են սուզել անցած ամիս:
Հետևեք մեզ նաև Telegram-ում