Ավետիք Իսահակյան․ «Ցաված սիրտս երգեր հյուսեց»
30/07/2019 18:43
Նմանատիպ
Ցաված սիրտըս երգեր հյուսեց,
Երգեց անուշ ու տխուր,
Վիշտըս հալվեց, արցունք հոսեց,
Վճիտ, ինչպես ջինջ աղբյուր:
Հավքերի պես երգերս թռան,
Հովերի հետ գնացին,
Արցունքներըս ցողեր դառան,
Վարդի ծոցում շողացին:
Անցան օրեր – եկավ մահը,
Սառ հողի տակ քուն մտա.
Իմ արցունքով շաղաղ վարդը
Շվաք ձգեց իմ վրա:
Հովերն եկան, շիրմիս վրա
Տխուր երգեր երգեցին, –
Ա՜խ, իմ անուշ, իմ վաղուցվա
Հյուսաց երգերս երգեցին…