Երվանդ Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանի հուղարկավորության կազմակերպման կառավարական հանձնաժողով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազանչյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա օգոստոսի 1-ին՝ ժամը 18:00-20:00-ն, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Վերջին հրաժեշտը` օգոստոսի 2-ին՝ ժամը 12:00-14:00-ն, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Երվանդ Ղազանչյանի հուղարկավորությունը տեղի կունենա Կենտրոնական գերեզմանատանը:
Երվանդ Ղազանչյանը ծնվել է 1937 թվականի հունիսի 2–ին Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը` Վարդան Աճեմյանի կուրսը։ Աշխատել է Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի ազգային ակադեմիական, Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոններում։ Նա հայտնի դերասանուհի Գալյա Նովենցի ամուսինն էր։
Երվանդ Ղազանչյանը ղեկավարում էր Երևանի Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոնը։
Նա կյանքից հեռացել է հուլիսի 30-ին 82 տարեկանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում