Պարույր Հայրիկյանը ներկայացել է դատարան

Երևանի Կենտրոն և նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ քննվող ՀՀ նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի սպանության փորձի գործով այսօրվա նիստին ներկայացել է տուժող Պ. Հայրիկյանը: Նա այսօր պետք է ցուցմունքներ տա իր նկատմամբ հունվարի 31-ի ուշ երեկոյան տեղի ունեցած սպանության փորձի դեպքի կապակցությամբ: Ինչպես հայտնի է Հայրիկյանը վերջերս է վերադարձել արտերկրից և ներկայումս բուժում է ստանում Հայաստանում:

Հիշեցնենք, որ սպանության փորձի կազմակերպման մեջ մեղադրվում է ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, իսկ սպանության փորձ կատարելու մեջ՝ ամբաստանյալներ Խաչիկ Պողոսյանը և Սամվել Հարությունյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում