Սփյուռքահայ երգչուհին կերգի Գյումրիի համար

Սփյուռքահայ երգչուհին կերգի Գյումրիի համար

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, Aravot.am: Օգոստոսի 9-ին Գյումրու Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի բակում կկայանա ժողովրդական և աշուղական երգերի սփյուռքահայ կատարող Կարմեն Աճեմյանի մենահամերգը` «Քեզ համար եմ երգում, իմ Գյումիր» խորագրով։ Նա առաջին անգամ է հանդես գալու Գյումրիում։ Միջոցառումը երգչուհու նվերն է իր սիրելի Գյումրիին։ Հնչելու են Շերամի, Հավասու, Շիրազի, Իսահակյանի ստեղծագործություններից։ Միջոցառմանը Կարմեն Աճեմյանի հետ միասին մասնակցելու են նաև Գյումրու Շերամի անվան թիվ 5 երաժշտական դպրոցի սաները։

Արդեն հասանելի է նաեւ Սեւակ Ամրոյանի եւ Կարմեն Աճեմյանի նոր տեսահոլովակը` «Ղարաբաղի զմրուխտ հավքերը»: Երգի հեղինակն է Աշուղ Զաքարյանը, ռեժիսորը` Մարիամ Գևորգյանը, գործիքավորումը Գարեգին Առաքելյանինն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում