Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն ազատվել է Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից
01/08/2019 11:51

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը ազատվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնից:
Հայրապետական նույն տնօրինությամբ Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն է նշանակվել Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում