Պուտինի և Ալիևի միջև սառը պատերազմ է. քաղաքագետ
Նմանատիպ
Քաղաքագետ Արիֆ Յունուսը մեկնաբանել է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ներկա փուլը: Նա նշել է, որ արդեն երկար ժամանակ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվում է ադրբեջանցի իր գործընկերոջ հետ հանդիպումից:
«Հիմարություն է այս ամեն ինչը որակել, որպես պատահականություն: Հարցը նրանում է, որ ներկայումս «սառը պատերազմ» է ընթանում Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև», ասել է Յունուսը’ հավելելով, որ իրավիճակը հնարավոր է շտկվի փոխզիջումային համաձայնությամբ:
Նա միաժամանակ նշել է, որ Ռուսաստանը ի վիճակի չէ Ադրբեջանում իշխանափոխություն իրականացնել:
«Սակայն Մոսկավայի ձեռքում հնարավորություն կա երբեմն հարվածներ հասցնելու, օրինակ’ միջէթնիկական կոնֆլիկտներ հրահրելու կամ միգրանտների խդիրները առաջ քաշել միջոցով: Պուտինն արդեն հայտարարել է, որ մինչ 2015թ-ը ԱՊՀ-ի երկրները կանցնեն վիզային ռեժիմի:Իսկ դա լուրջ խնդիրներ կառաջացնի Ռուսաստանում աշխատող ադրբեջանցի միգրանտների համար»,- քաղաքագետի խոսքերն է մեջբերում « Haqqin.az» կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում