Եզակի ցուցահանդես՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում

Եզակի ցուցահանդես՝ Հայաստանի Ազգային պատկերասրահում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, Pnorama.am: Հայաստանի ազգային պատկերասրահում օգոստոսի 10-ին բացվելու է «Հին Հռոմի գունեղ տեսիլները․ խճանկարներ Կապիտոլյան թանգարաններից» եզակի ցուցահանդեսը։ Այն ներկայացնում են Հայաստանի ազգային պատկերասրահը և Հայաստանում Իտալիայի դեսպանատունը։

Ազգային պատկերասրահից հայտնում են, որ աշխարհի ամենահին թանգարանի՝ Հռոմի Կապիտոլյան թանգարանների, խճանկարների հոյակապ հավաքածուն ներառում է ինչպես առանձնատներից և այգիներից, այնպես էլ դամբարաններից գտնված եզակի օրինակներ։ Այս խճանկարները հարդարել են տարբեր պատմական անձանց, օրինակ Հուլիոս Կեսարի առանձնատունը և ներկայացնում են հռոմեական խճանկարչության հարստությունն ու վարպետությունը։ Ցուցադրությունը ներառում է տարատեսակ նյութերի կիրառությամբ ստեղծված խճանկարների պատկերագրական և զարդային հարուստ տեսականի։

Այն շարունակվելու է մինչև սեպտեմբերի 29-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում