Դիարբեքիրցիները չեն ցանկանում հայկական անվանումներով փողոցներ
Նմանատիպ
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի (պատմական Աղձնիք) Սուրի քաղաքապետարանի կողմից քաղաքի փողոցներից մի քանիսին հայկական անվանումներ տալու որոշումն առաջացրել է բնակիչների դժգոհությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Համաձայն թուրքական «medya73» կայքի’ նրանք ասել են, որ քաղաքապետարանի այդ նախաձեռնությունը Դիարբեքիրի իսլամադավան ժողովրդի դեմ ուղղված կեղտոտ խաղ է:
Նշենք, որ Դիարբեքիրի Շեֆթալի փողոցը վերանվանվել է Մար Փեթյուն, (այս փողոցում է գտնվում համանուն եկեղեցին) , իսկ Դիրեքչի փողոցն անվանվել է հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի անունով:
Բնակիչներից մեկը’Մուստաֆա Շենթյուքը, ակնարկել է, թե քաղաքապետարանի նպատակը նման նախաձեռնություններով մահմեդականության դեմն առնելն է:
«Այս երևույթը, մեկ-երկու փողոցից սկսվելով, կտարածվի: Փողոցները, որոնց հայ գրողի և եկեղեցու անուններ են տրվել, պետք է անվանափոխվեն ու մահմեդական անուններ դրվեն: Դիարքբեքիրի բնակչությունը մահմեդական է, և մենք մահմեդական անուններ ենք պահաջում»,-ասել է Շենթյուրքը: