Էրդողանը տեղի տվեց
Նմանատիպ
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ի վերջո տեղի տվեց ցուցարարների ճնշումներին: 13 օր շարունակվող կատաղի պայքարից հետո, ցուցարարների ներկայացուցիչները հնարավորություն կունենան հանդիեպել վարչապետի հետ’ քննարկելու ստեղծված իրավիճակը:
Հունիսի 12-ին Թուրքիայի ժամանակով 16:00-ին Թաքսիմի հրապարակի 11 ակտիվիստներ իրենց պահանջը կներկայացնեն վարչապետին : Նրանց թվում ընգրկված են ուսանողներ, ԲՈՒՀ-երի դասախոսներ, արվեստի գործիչներ և տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Էրդողանը մտադիր է մանրամասն ներկայացնել կառավարության դիրքորոշումը’ արտահայտման հնարավորություն ընձեռելով նաև ցուցարարներին:
Կառավարությունից ներկա կլինեն նաև ներքին գործերի, քաղաքաշինության, զբոսաշրջության, շրջակա միջավայրի և մշակույթի նախարարները: Այս մասին տեղեկացնում է Անադոլու գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում