Պայթյուն Երևան-Սևան ավտոճանապարհին
02/08/2019 14:48

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, Times.am: Օգոստոսի 2-ին, ժամը 12:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Վերոնշյալ ավտոճանապարհի մոտ 30 մ հատվածը դարձել է դժվարանցանելի:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում