Ինչ-որ ուժեր փորձում են լարել Պռոշյանի առանց այդ էլ լարված մթնոլորտը. Աղվան Վարդանյանը

 ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամին այսօր անդրադարձավ Կոտայքի մարզում Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատարի նշանակման շուրջ առաջացած լարվածությանը, որն ըստ նրա՝ ստեղծել է Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը: Այս մասին հայտնում է PanARMENIAN.Net -ը:

Օրեր առաջ մի խումբ պռոշյանցիներ փակել են գյուղապետարանի մուտքը եւ չեն ընդունել գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմինե Մելիքյանին, նրանք պահանջել են Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանից փոխել պաշտոնակատարին:

«Ազատամարտիկը սպանվեց, հետո պղծեցին նրա և մյուս ազատամարտիկների հուշարձանը, գյուղի կենտրոնում հոյհոյանքներ գրեցին զոհվածի հասցեին։ Ընթանում է նախաքննություն և հանրությունը, և մենք համբերատար սպասում ենք իրավապահ մարիների բացահայտմանը, սական ինչ-որ ուժեր փորձում են լարել Պռոշյանի՝ առանց այդ էլ լարված մթնոլորտը»,-ասաց Աղվան Վարդանյանը։

ՀՅԴ պատգամավորը նշեց, որ հուլիսի 14-ին գյուղապետի ընտրություներն են լինլու և մինչ այդ՝ մարզպետը պաշտոնակատար է ընտրել մի կնոջ, որին գյուղացիները չեն ընդունում, ունենալով մտավախություն, որ այդ անձի գալը ավելի է սրելու իրավիճակը:

Պատասխանելով նրան՝ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ասաց, որ մարզպետը հակաօրինական ոչինչ չի արել.
«Մարզպետը գործել է օրենքի սահմաններում և նման պայմաններում կարող է նշանակել համայնքի պաշոտակատար»,-ասաց նախարարը։ Արմեն Գևորգյանի կարծիքով՝ մարզպետը ճիշտ ընտրություն է կատարել։ «Այս պարագայում կարծում եմ, որ բացառապես բոլորը պետք է առաջնորդվեն ոչ թե էմոցիանաներով, այլ օրենքի տառին համապատասխան։ Այս պարագայում մարզպետի գործողություններում ես օրենքի տառի խախտում չեմ տեսնում։ Այլ բան է, որ գյուղում իրավիճակը իսկապես բարդ է, քանի որ տարբեր պատկերացումներ կան տեղի ունեցածի վերաբերյալ ։ Կոչ կանեմ զսպվածություն դրսևորել և օրենքի սահմաներում իրականացնել բոլորի գործողություները»,-ասաց Արմեն Գևորգյանը։

«Պատարդի՞ր է, որ օրենքի տառին համապատասխան գործելը ավելորդ գրգռվածություն առաջացնի»,-փոխվարչապետին հարցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության Աղվան Վարդանյանը:

Փոխվարչապետը նշեց, որ զսպվածության կոչ է անում՝ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը։

Իսկ երեկ, Panorama.am-ը նշել էր. «Ես ընդամենը կատարել եմ իմ իրավասությունների շրջանակում իմ պարտականությունները»,- այդպես արձագանքեց Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը լրագրողների հարցին, թե ինչպե՞ս եք վերաբերում այն խնդրին, որ Պռոշյանում ձեր նշանակած համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարին գյուղացիները չեն ընդունում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում