Տիգրան Սարգսյանը չպատասխանեց Զարուհի Փոստանջյանի հարցին

«Հարգելի վարչապետ, հայտարարեցիք, որ կապ չունեք լրատվամիջոցներում հրապարակված փաստերի հետ: Իսկ կապ ունե՞ք կառավարական կայքերի հետ, որտեղ հրապարակվում ու նկարագրվում է քրեական քրոնիկան’ Սյունիքի մարզպետի տան տեղի ունեցած դեպքերը»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը: Այս մաիսն գրում է Panorama.am-ը:

Սակայն վարչապետ Սարգսյանը այդպես էլ չպատասխանեց պատգամավորի հարցին:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքը հայտնի դեպքերից հետո սղագրել էր նախկին մարզպետի տան տեսաձայնագրող սարքերի կողմից արված ձայնագրությունը’ տան մոտ տեղի ունեցածը և հրապարակել այդ իր կայքում:

Սա, ի դեպ, մինչ այն, ինչ տեսաձայնագրությունը հրապարակվեց համացանցում և դարձավ հանրության համար հասանելի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում