Փյունիկի հետ խաղից առաջ Վուլվերհեմփթոնը համալրումներ ունի
03/08/2019 13:03

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Անգլիական «Վուլվերհեմփթոնը» նոր ձեռքբերումներ ունի:Ինչպես հայտնում է ակումբի պաշտոնական կայքը, թիմի կազմը համալրել են «Բրագայի» ֆուտբոլիստներ Պեդրու Նետուն և Բրունու Ժորդաուն:
Երկու խաղացողն էլ կնքել են 5 տարվա պայմանագիր: Վերջին երկու մրցաշրջանը նրանք վարձավճարով անցկացրել են հռոմեական «Լացիոյում»:
Հիշեցնենք, որ անգլիական ակումբը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում հանդիպելու է Երևանի «Փյունիկին»: Առաջին խաղը կկայանա օգոստոսի 8-ին՝ Երևանում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 15-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում