ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը չհիշեց, թե երբ է ստորագրվել գազի գնի փոփոխման պայմանագիրը

ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը կառավարությունից հետաքրքրվեց, թե գազի գնի փոփոխման մասին պայմանագիրը կոնկրետ ո՞ր օրն է ստորագրվել և հնարավո՞ր է ծանոթանալ այդ պայմանագրին: Հարցին պատասխանելու համար ձայնը տրվեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին, ով հայտարարեց, որ չի կարող կոնկրետ օր նշել, քանի որ հստակ չի հիշում և չի ցանկանում սխալվել: Նախարարը հայտնեց, որ բացի կոմերցիոն հատվածից, պայմանագրի մյուս հատվածը կարող են տրամադրել պատգամավորներին: Այդ մասին գրում է Panarmenin.net-ը:

Ինչպես հայտնում է Aysor.am-ը, Ա. Մանուկյանի դիտողությանը, թե կարելի՞ է ասել գոնե, թե պայմանագիրը այս տարի է ստորագրվել, թե անցյալ տարի, Ա. Մովսիսյանը կրկնեց, թե չի հիշում:

«Հիմա որ մի օր կամ մի ամիս այս կամ այն կողմ ասեմ, կասեք չի տիրապետում»,- ասաց նախարարը:
Ի պատասխան Ա. Մանուկյանն ասաց, թե հարցի ենթատեքստը նախարարը չհասկացավ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում