ԵԱՀԿ պաշտոնյա. Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է նախագահական մակարդակով հանդիպում ունենան

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անդրեյ Դեսչիտցան այսօր Կիեւում ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաեւ արցախյան հարցին ու խոսել է հայ-ադրբեջանական հարաբերություններից:

Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` միմյանց հանդիպելու ցանկության բացակայությունը վտանգներ է պարունակում: Նա ասել է, որ ԵԱՀԿ ուկրաինական ղեկավարությունը կոչ է արել երկու կողմերին էլ նախագահական մակարդակով հանդիպում ունենալ այնքան շուտ, որքան հնարավոր է:

Այնուհետ ԵԱՀԿ անձնական ներկայացուցիչը նշել է որ նախագահական ընտրությունները Հայաստանում եւ Ադրբեջանում, ինչպես նաեւ Սոչիի 2014 թվականի Օլիմպիական խաղերը կնպաստեն տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

 «Ռուսաստանը կառուցաղական դեր է խաղում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար», ասել է նա: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում