Վարչապետի հայտարարությունն աննախադեպ էր, ԱԺ խմբակցությունները պետք է ծանոթանան այդ փաստաթղթին. Նաիրա Զոհրաբյան

Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 6 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: Ինչի՞ մասին է «ամբողջությամբ ձախողված երկրի փաստաթուղթը», անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ օրերս ուղիղ եթերում հնչեցված հայտարարությանը, հարց է բարձրացրել ԱԺ «Բարգավաճ Հակաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աննախադեպ հայտարարություն արեց՝ ասելով, որ իր ձեռքի տակ է դեռևս 2014 թվականին պատրաստված մի փաստաթուղթ, որի բովանդակությանը ծանոթանալիս պարզ է դառնում, որ՝ «երկրում պետական ինստիտուտները կաթվածահար են և ինստիտուցիոնալ առումով մեր երկիրն ամբողջությամբ ձախողված է»։
Ընդունեք, որ երկրի առաջին դեմքի նման կարգի հայտարարությունն իրոք աննախադեպ է և, եթե նշյալ փաստաթուղթը, հասկանալի պատճառներով, հանրայնացնել չի կարելի, այդուհանդերձ, առնվազն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին այդ փաստաթուղթը պետք է տրամադրվի։
Կարծում եմ, կարիք չկա բացատրելու՝ ինչու», – նշել է Նաիրա Զոհրաբյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում