Ոչինչ ի ցույց մարդկանց չանելու մասին
06/08/2019 18:47
Նմանատիպ
Ասաց ծերը. «Մարդահաճությունն սպառում է կրոնավորի ողջ զորությունը և ցամաք է թողնում նրան: Ով իր բարի գործերը հայտնի որևէ մեկին, կնմանվի մարդու, ով իր սերմը սերմանում է վայրի երկրում, և երկնքի թռչունները գալիս ուտում են դրանք, իսկ ով ծածկում է իր առաքինությունը, նմանվում է մարդու, ով իր սերմը սերմանում է բարի երկրում և հնձում է բազմապատիկ: Ուրեմն` կա՛մ պետք է փախչելով փախչես մարդկանցից, կա՛մ ծաղրես ու այպանես աշխարհն ու մարդկանց, և դառնաս հիմար ու մոլագար հանուն Աստծո»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում