Դադարեցվելու է Տավուշի մարզի Նավուր գյուղի գազամատակարարումը

Դադարեցվելու է Տավուշի մարզի Նավուր գյուղի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Aysor.am: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոսի 8-ին ժամը 10։30-ից մինչև ժամը 16.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Նավուր գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Ընկերությունից հայցում են գազասպառողների ներողամտությունը և խնդրում են պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում