Տարանտինոն չի բացառում, որ իր 10-րդ ֆիլմը կդառնա վերջինը
07/08/2019 18:10
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Panorama.am: Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն նախատեսում է նկարել իր 10-րդ ֆիլմը, որը վերջինը կդառնա իր համար: Այս մասին ռեժիսորն ասել է Մոսկվայում՝ «Մի անգամ…Հոլիվուդում» ֆիլմի պրեմիերայից առաջ կայացած ասուլիսի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ես ավելի վաղ ասել եմ, որ ուզում եմ տաս ֆիլմ նկարել: «Մի անգամ … Հոլիվուդը» իմ նախավերջին ֆիլմն է: Չգիտեմ, թե վերջինը ինչ կլինի, բայց ես ուզում եմ պատրաստել ծավալուն կինոնկար, որը կդառնա իմ նախորդ ֆիլմերի անթոլոգիան»,- ասել է Տարանտինոն:
Նշենք, որ ավելի վաղ ռեժիսորը հայտարարել էր՝ մոտ է կինեմատոգրաֆիայից հեռանալու որոշմանը։ Միաժամանակ նա հայտնել էր, որ չի պատրաստվում ամբողջությամբ թողնել ստեղծագործելը։ Նրա ծրագրերում է թատրոնում աշխատանքը կամ գրական գործունեությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում