Մարկ Գրիգորյանը նշանակվել է Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն
07/08/2019 18:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լրագրող Մարկ Գրիգորյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով նշանակվել է Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Ջեմմա Համբարձումյանը:
Թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը, որը հուլիսին դադարեցրեց իր լիազորությունները:
Մարկ Գրիգորյանը նախկինում զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում