Վալենտին Գաֆտին գլխուղեղի կաթվածով հիվանդանոց են տեղափոխե
07/08/2019 18:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 7 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Թատրոնի և կինոյի ռուս դերասան Վալենտին Գաֆտը հիվանդանոց է տեղափոխվել գլխուղեղի կաթվածով, հայտնում է РЕН ТВ-ն:
Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ դերասանի ինքնազգացողությունը վատացել է շուրջ մեկ շաբաթ առաջ, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Այժմ Գաֆտի վիճակը կայունացել է, նա գտնվում է նյարդաբանության բաժանմունքում:
Դերասանի գործընկեր և ընկեր Սաիդ Բագովը պատմել է «ՌԻԱ Նովոստի»-ին, որ Գաֆտն իսկապես գտնվում է հիվանդանոցում, սակայն իրեն արդեն լավ է զգում: Դա հաստատել է նաև դերասանի կինը՝ Օլգա Օստրոումովան:
Գաֆտը ծնվել է 1935 թվականին: Նրան առավել մեծ ճանաչում են բերել «Ավտոտնակ», «Ավետյաց երկինք» ֆիլմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում