Գորիսի նախկին քաղաքապետին սպառնում են

Սյունիքի նախկին մարզպետ Սուրկ Խաչատրյանի մերձավորները հեոախոսագանգերով սպառնացել են Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանին Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականների գործունեության վերաբերյալ բացահայտումներ անելու հաճար:

«Վերջին օրերին ստացել եմ հեռախոսազանգեր, նաև եղել են մի քանի հանդիպումներ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների կողմից: Ինձ ուղղված խրատաբանական արտահայտություններ են եղել՝ սպառնալիքի ենթատեքստով: Հայտարարում եմ, որ իմ մեջ շատ վաղուց սպանել եմ վախի, սարսափի անասունը ու նույնը խորհուրդ եմ տալիս անել Հայաստանի բոլոր քաղաքացիներին, մասնավորապես՝ սյունեցիներին և հատկապես գորիսեցիներին»,- «Առավոտ»-ին ասել է Գորիսի նախկին քաղաքապետը՝ չմանրամասնելով, թե հատկապես ում կողմից և ինչ սպառնալիքներ են հնչել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում