Սամվել Ալեքսանյանի եղբորորդին` թաղապետ

Նախօրեին պատասխանելով «Ժամանակ»-ի թղթակցի հարցին՝ ուզու՞մ է փոխքաղաքապետ դառնալ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Օհանյանը հայտարարել էր, թե իրեն նման առաջարկ չի եղել: Մինչդեռ երեկ նա, փաստորեն, ընդգրկված է եղել փոխքաղաքապետերի թեկնածուների ցուցակում, որոնց նշանակման հարցը ներառված է հուլիսի 15-ին կայանալիք ավագանու նիստերի օրակարգում: Ստացվում է, որ նա որոշել էր թաքուն պահել իր նշանակումը:

Թերթի տեղեկություններով՝ Օհանյանի նշանակումից հետո Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է դառնալու նրա ներկայիս տեղակալ Արտակ Ալեքսանյանը, ով Սամվել Ալեքսանյանի ինքնասպան եղած եղբոր որդին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում