Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան

Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ. Նարեկ Սամսոնյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, Facebook: Երեկ ասացի, որ կարևոր հայտարարություն ունեմ, որը տեխնիկական պատճառներով չկարողացա հրապարակել: Ժամանակ չկորցնելու համար գրառման տեսքով հրապարակեմ երեկվա խոստացածս: 

Ուրեմն երկար ժամանակ ուսումնասիրում եմ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ ստեղծված աղմուկն ու բուն կոնվենցիան: Իրականում Կոնվենցիան իր հիմնական կարգավորման ոլորտից դուրս փաստաթուղթ է և հեռու է կանանց նկատմամբ բռնության բացառման իր հռչակած նպատակից: Կոնվենցիայի վավերացումը լուրջ վտանգներ է պարունակում, և դրա վավերացման դեմ արդյունավետ պայքարի անհրաժեշտություն կա:

Մոտակա օրերի ընթացքում պատրաստվում եմ կոնսուլտացիաների և հանդիպումների շարք սկսել սույն թեմայով շահագրգիռ անձանց և կառույցների հետ: Ընթացիկ արդյունքների մասին կհայտնեմ ընթացքում:

Մինչ այդ ավելացնեմ միայն, որ Ստամբուլյան կոնվենցիային դեմ լինել չի նշանակում կողմ լինել բռնությանը, կոնվենցիային դեմ լինելն ու լիբերալ գաղափարախոսությունը իրար հակադիր բևեռներում չեն կարող գտնվել և այսպես շարունակ (ավելի մանրամասն անդրադառնալու բազմաթիվ առիթներ կունենանք): Ստամբուլյան կոնվենցիան ական է` դրված մեր հասարակության և պետականության տակ, որի վավերացումը թույլ չենք տալու:

#Ոչ_Բռնությանը
#Ոչ_ստամբուլին

Նարեկ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում