Ռազմապարի ելույթով հանդես եկավ Գագիկ Գինոսյանը՝ կրելով Դավիթբեկյան ուխտավորների ռազմական համազգեստը

Ռազմապարի ելույթով հանդես եկավ Գագիկ Գինոսյանը՝ կրելով Դավիթբեկյան ուխտավորների ռազմական համազգեստը

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, Aravot.am: Սույն թվականի օգոստոսի 25-ին «Ազգային ատյան» միավորման նախաձեռնությամբ տեղի ունենացավ երթ-միջոցառում նվիրված Գարեգին Նժդեհի կողմից հիմնադրված Դավիթբեկյան ուխտի 99-ամյակին: Երթը մեկնարկվեց Ազատության հրապարակում յարխուշտա ռազմապարի կատարմամբ, ուղեկցվեց ազգային երգերով, պարերով:

Երթի բոլոր մասնակիցները ծաղիկներ խոնարհեցրին Գարեգին Նժդեհի արձանի առաջ:

Ռազմապարի ելույթով հանդես եկավ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանը՝ կրելով Դավիթբեկյան ուխտավորների ռազմական համազգեստը:

Ելույթ ունեցավ Ազգային ատյան միավորման ներկայացուցիչ Վահէ Արծրունին՝ մասնակիցներին ներկայացնելով երթի խորհուրդը եւ Գ. Նժդեհի Դավիթբեկյան ուխտի վերաբերյալ տեղեկություն:

«Դավիթբեկյան ուխտը» ծնունդ է առել 1920 թ. օգոստոսի 25-ին, երբ Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորներն ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը»։

Ուխտերի նշանաբանն էր՝ «ՀԱՆՈՒՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ՝ ԴԱՎԻԹԲԵԿԱԲԱՐ»։

«Ազգային ատյան» ՀՄ

Հետևեք մեզ նաև Telegram-ում