Նախախորհրդարանը կխոսի հետագա անելիքներից

«Նախախորհրդարան» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Նախախորհրդարանը հունիսի 14-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Երևանի Ազատության հրապարակ՝ հերթական երկշաբաթյա քննարկման: Նախախորհրդարանի անդամները ներկայացնելու են ժողովրդի կազմակերպման միջոցով Հայաստանի ազատագրման և նոր որակի պետության ձևավորման համազգային պայքարի գործընթացը, ինչպես նաև մասնակիցների հետ քննարկելու են օրվա հրատապ թեմաները և առաջիկա անելիքները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում