Մահացել Է ջազային երգչուհի Նենսի Հոլոուեյը. AFP

Մահացել Է ջազային երգչուհի Նենսի Հոլոուեյը. AFP

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում 86 տարեկան հասակում մահացել Է երգչուհի Նենսի Հոլոուեյը (Բրաունը), որը 1960-ական թվականներին հռչակվեց ջազ, փոպ եւ սոուլ ոճի ելույթներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով նրա մերձավորներին:

«Նենսի Հոլոուեյն օգոստոսի 28-ի առավոտյան մահացել Է իր տանը: Նա բեմը լքել Է 2008 թվականին առողջական խնդիրների պատճառով»,- մեջբերում Է գործակալությունը նրա խնամակալ Քրիստոֆ Մուտիի խոսքը:

Բրաունը ծնվել Է 1932 թվականին Քլիվլենդում եւ աշխատել Է պարուհի, սակայն 1960 թվականին տեղափոխել Է Փարիզ, որտեղ Էլ սկսել Է երաժշտական կարիերան: Նրա ամենահաջող սինգլն Է դարձել T՚en va pas comme a (1963 թվական) երգը:

Ընդամենը 1963-ից մինչեւ 1982 թվականը նա ձայնագրել Է հինգ ժողովածու, ինչպես նաեւ նկարահանվել Է ինը ֆիլմում: Վերջին հյուրախաղերն անցկացրել Է 2006 թվականից մինչեւ 2007 թվականը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում